Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Քաղաքական գործչին հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս. Արմեն Ռուստամյան

Քաղաքական գործչին հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս. Արմեն Ռուստամյան
10.09.2018 | 20:37

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով ՌԴ տարածքում պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկմանն, ասաց, որ ցանկացած քաղաքական գործչի հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս:

«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքները կարող են խախտվել, եթե նա վերադարձվի տվյալ երկիր, ու եթե Հարությունյանին քաղաքական ապաստան տրվի, ապա դա կնշանակի, որ պաշտոնական Մոսկվան կարծում է՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումն արդարացի չէ»,- ասաց Ռուստամյանը:


Խոսելով Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպման մասին՝ ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ հանդիպման մասին տեղեկություն-տպավորություններ ունի պաշտոնական Երևանից հնչած հայտարարություններից, ու Նիկոլ Փաշինյանի Faceboook-ի գրառումից:


«Մեր հարաբերություններն այնքան կարևոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պետք է համարվեն դրա համեմատությամբ: Եվ, կարծում եմ, այդ տրամաբանությունը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- ընդգծեց նա՝ չհամաձայնելով լրագրողների այն դիտարկմանը, թե ՌԴ-ի հետ հարաբերությունների լավ լինելը պետք է պայմանավորվի նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման դադարեցման հետ։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ